-
21.01.2013|
18:12
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ոստիկանության կայքը, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային ծառայություններ են դիմում քաղաքացիներ` պարզելու համար՝ վավերականության ժամկետն ավարտված անձնագրով կարող են մասնակցել քվեարկությանը, թե` ոչ:
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն`ընտրողի անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ նրան քվեարկության չթողնելու համար:
-
21.01.2013|
17:42
Հունվարի 21-ը Գրկախառնությունների միջազգային օրն է: Այն առաջին անգամ նշվել է ԱՄՆ-ում 1986 թվականին: Այնուհետև այն մեծ ճամաչում է ստացել և տարածվել աշխարհով մեկ: Ավանդույթի համաձայն` այսօր կարելի է գրկախառնվել նաև անծանոթ մարդկանց հետ: Հայտնի չէ, թե ովքեր են հիմնադրել այս տոնը, սակայն տարածված տեսակետի համաձայն` գաղափարի հեղինակները ուսանողներ են:
-
21.01.2013|
15:27
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» ՀԿ-ի համանախագահ Տաճատ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆՆ այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց, որ նախագահական ընտրություններում իրենց կազմակերպությունը սատարելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
-
21.01.2013|
14:14
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում արդեն մի շաբաթ ձերբակալված Արթուր Պետրոսյանը կարել է բերանը, հացադուլ է հայտարարել և պահանջում է վերականգնել արդարությունը: Իսկ արդարությունն այն է, որ կնոջ պատիվը փրկելու համար նրան կալանավորել են:
-
21.01.2013|
12:32
Հունվարի 21-ին` ժամը 09.45-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սաստիկ բքի եւ վատ տեսանելիության պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը եւ Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածը, որի շրջանցիկ Նորաշեն-Ձորամուտ ճանապարհը դժվարանցանելի է:
-
21.01.2013|
12:31
Այսօր Ստրասբուրգում կբացվի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը։ Օրակարգում են Կոսովոյում տիրող իրավիճակը, Ադրբեջանի պարտավորությունների կատարման մոնիտորինգը, ինչպես նաև՝ ռուս-վրացական հարցը։
-
21.01.2013|
12:30
ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի երդմնակալության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում։ Այն կանցկացվի ամերիկյան Կոնգրեսի աստիճանների վրա և կուղեկցվի մայրաքաղաքի կենտրոնում նախատեսված շքերթով և տոնական այլ միջոցառումներով։
-
21.01.2013|
12:27
Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը հայտարարել է, որ մտադիր է վերադառնալ հայրենիք և շարունակել քաղաքական գործունեությունը։ Համապակիստանյան մուսուլմանական լիգան ղեկավարող գեներալ Մուշարաֆը մտադիր է օգնել իր կուսակցությանն այս տարվա մայիսին տեղի ունենալիք ընտրություններում։ 2008 թվականից՝ լքելով նախագահական աթոռը, Փերվեզ Մուշարաֆն ապրում է Լոնդոնում։
-
21.01.2013|
12:25
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի է ունեցել հարձակում ճանապարհային ոստիկանության վրա։ Երկրի իշխանությունները հայտնում են, որ հարձակմանը մասնակցել են մահապարտ ահաբեկիչները, ինչպես նաև՝ ավտոմատներով զինված անձինք։
-
20.01.2013|
22:24
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին: Այն վարում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը։